ՏԻԳՐԱՆ ՌՈՒԴԻԿԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ+37410 49-48-07271
Ծնվել է 1987 թվականի հուլիսի 20-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Կրթություն.
2004 թվականին ավարտել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի բակալավրիատը:
2011 թվականին ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2020 թվականին ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ․
2008-2011թթ. աշխատել է «ՆԵԱԵՎՍ» ՍՊԸ֊ում՝ որպես տնօրեն:
2008-2011թթ. զբաղվել է հասարակական գործունեությամբ. Տավուշի մարզում համակարգել է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» հասարակական շարժման գործունեությունը:
01.04.2010-01.09.2010թթ. աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ Դիլիջանի ՏՏ-ում՝ որպես ՎՎԾ փականագործ:
10.12.2012-23.07.2014թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես գործավար:
02.12.2013 թվականին շնորհվել է Դատական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
23.07.2014 թվականին շնորհվել է Դատական ծառայողի 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
23.07.2014-19.02.2018թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
19.02.2018 թվականին աշխատել է Վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2023թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-148-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ․
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ
t.santrosyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու