ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆ +37410 49-48-07252


Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին քաղաք Սպիտակում:

Կրթություն.

2004-2008 թվականներին սովորել է Երևան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2008-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի կոչում:

 

Աշխատանքային փորձ.

 

07.01.2008 թվականից մինչև 10.01.2011 թվականն աշխատել է «Դայլոգ Ինվեստ» ՍՊ ընկերությունում` որպես իրավաբան:

2010 թվականին ՀՀ փաստաբանների պալատի կողմից ստացել է փաստաբանի արտոնագիր:

03.10.2011 թվականից մինչև 31.08.2012 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ՍՊ ընկերությունում` որպես իրավաբան:

02.04.2013 թվականից մինչև 06.09.2013 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊ ընկերությունում` որպես իրավաբան:

10.09.2013 թվականից մինչև 08.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես փորձահետ, իսկ 08.01.2014 թվականից մինչև 06.06.2014 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ:

29.05.2014 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

17.06.2014 թվականից մինչև 28.11.2014 թվականը գրանցված է եղել ՀՀ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում:

09.12.2014 թվականից մինչև 01.02.2019 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատավորի օգնական:

29.05.2015 թվականին շնորհվել է ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

04.02.2019 թվականից մինչև 01.08.2022 թվականը աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի գլխավոր մասնագետի, այնուհետև բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

30.07.2022 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-202-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Կոնտակտային տվյալ.

a.dilbaryan@court.am