Համակարգի հիմնական կանոնները
Ինչպես է ձևավորվում դատավորի և դատական ակտի վարկանիշը
Դատավորի վարկանիշը ձևավորվում է փաստաբանների կողմից իրեն գնահատելու միջոցով
Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին և /կամ/ դատական ակտին կարող է տալ մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարված գնահատումը:
Վարկանիշի ձևավորման արդյունքում հաշվի է առնվում միայն տվյալ փաստաբանի կողմից վերջին անգամ կատարված գնահատումը:

Ովքեր կարող են գնահատել
Դատավորի վարկանիշի ձևավորմանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ փաստաբանական պալատի անդամները, ովքեր HelpCourt համակարգից ճշտել են իրենց գաղտնաբառը, ինչի արդյունքում հնարավորություն են ստացել նաև մուտք գործել համակարգ:
Գաղտնաբառը ճշտելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը դիմել համակարգին և ներկայացնել տվյալներ, որոնք առկա են ՀՀ Փաստաբաննրի պալատի պաշտոնական կայք էջում: Կասկածի հարուցման դեպքում Համակարգը կարող է պահանջել այլ տվյալներ: Գաղտնաբառը ճշտելուց հետո փաստաբանը կարող է այն փոխել: Գաղտնաբառը ճշտելուց հետո փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցումը կամ կասեցումը չի ազդում վարկանիշավորման գործընթացին մասնակցելու նրա հնարավորության վրա:
ՀՀ փաստաբանների պալատի անդամի կողմից դատավորին և/կամ/ դատական ակտը գնահատելու փաստը թափանցիկ է:
Համակարգին հետևող ցանկացած անձ կարող է ճշտել, թե որ փաստաբանը, որ օրը և որ ժամին է գնահատել համապատասխան դատավորին և/կամ/ դատական ակտը:

Ինչպես տեղադրել դատական ակտ
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ազդել դատավորի վարկանիշի վրա համապատասխան դատական ակտ տեղադրելու միջոցով, կարող է դիմել HelpCourt համակարգին և առաջարկել այն հրապարակել համակարգում:
Համակարգում տեղադրվում են միայն 2024 թվականի հունվարի 1-ից հետո հրապարակված դատական ակտերը:
Ակտ տեղադրողն է պատասխանատվություն կրում տվյալ ակտը հրապարակելու հետ կապված բոլոր իրավական հետևանքների համար (նախաքննական գաղտնիքի հրապարակում և այլն)

Ովքեր կարող են մեկնաբանություններ թողնել դատավորների և /կամ/ դատական ակտերի վերաբերյալ
Դատավորների և /կամ/ դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ կարող են թողնել փաստաբանները:
Տվյալ մեկնաբանությունները նույնպես կարող են գնահատվել միայն փաստաբանների կողմից
Արգելվում է թողնել հայհոյանքներ պարունակող մեկնաբանություններ:
Փաստաբան չհանդիսացող անձանց կողմից թողնված մեկնաբանությունները կարող են ստուգվել կայքի ադմինիստացիայի կողմից այնուհետև հրապարակվել

Թափանցիկ ձեռք 2024
2024 թվականի վարկանիշավորման գործընթացն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00:
Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը պարգևատրվելու է ՙՙԹափանցիկ ձեռք 2024՚՚ հուշանվերով:
Ընդ որում՝ 2024 վարկանիշավորման գործընթացը սկսվելուց հետո դատավորների ցանկի փոփոխությունը (լիազորությունների դադարեցում, մեկ այլ դատարանի դատավոր նշանակում, գործունեության կասեցում, այլ դատավորի նշանակում) չի հանգեցնելու Համակարգի դատավորների ցանկի փոփոխության՝ բացառությամբ, երբ դատավորին Համակարգ ներառելը, չներառելը կամ ոչ ճիշտ տեղեկություններով ներառելը եղել է վրիպակի արդյունք:

Այլ հարցեր
Այլ հարցերի դեպքում մեզ հետ կարելի է կապ հաստատել՝
Բջջային՝ 055 02 92 57
Էլ-փոստ՝ helpcourt.am@gmail.com
Բջջային՝ 055 02 92 57
Էլ-փոստ՝ helpcourt.am@gmail.com
Համակարգի առաքելությունը
Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ մասնագետների կողմից բարեխիղճ և գրագետ դատավորներին գնահատելն ու այդ գնահատականներն արձանագրելն էլ ավելի կնպաստի դատավորների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերն առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր: