Դուք չեք կարող մուտք գործել, քանի որ 2018 թ.-ի գնահատման գործընթացն ավարտված է

command
227
Դատավորների քանակը
auction
0
Ակտերի քանակը
medal
0
Վարկանիշավորված դատավորների քանակը

Համակարգի հիմնական կանոնները

Ինչպես է ձևավորվում դատավորի և դատական ակտի վարկանիշը
Դատավորի վարկանիշը ձևավորվում է փաստաբանների կողմից իրեն գնահատելու միջոցով
Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին և /կամ/ դատական ակտին կարող է տալ մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարված գնահատումը:
Վարկանիշի ձևավորման արդյունքում հաշվի է առնվում միայն տվյալ փաստաբանի կողմից վերջին անգամ կատարված գնահատումը:
Ովքեր կարող են գնահատել
Դատավորի վարկանիշի ձևավորմանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ փաստաբանական պալատի անդամները, ովքեր HelpCourt համակարգից ճշտել են իրենց գաղտնաբառը, ինչի արդյունքում հնարավորություն են ստացել նաև մուտք գործել համակարգ:
Գաղտնաբառը ճշտելու համար անհրաժեշտ է դիմել համակարգին և ներկայացնել ՀՀ փաստաբանական պալատի անդամ հանդիսանալու փաստը հավաստող ապացույց: Գաղտնաբառը ճշտելուց հետո փաստաբանը կարող է այն փոխել:
ՀՀ փաստաբանների պալատի անդամի կողմից դատավորին և/կամ/ դատական ակտը գնահատելու փաստը թափանցիկ է:
Համակարգին հետևող ցանկացած անձ կարող է ճշտել, թե որ փաստաբանը, որ օրը և որ ժամին է գնահատել համապատասխան դատավորին և/կամ/ դատական ակտը:
Ինչպես տեղադրել դատական ակտ
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ազդել դատավորի վարկանիշի վրա համապատասխան դատական ակտ տեղադրելու միջոցով, կարող է դիմել HelpCour համակարգին և առաջարկել այն հրապարակել համակարգում:
Համակարգում տեղադրվում են միայն 2018 թվականի հունվարի 1-ից հետո հրապարակված դատական ակտերը:
Ակտ տեղադրողն է պատասխանատվություն կրում տվյալ ակտը հրապարակելու հետ կապված բոլոր իրավական հետևանքների համար (նախաքննական գաղտնիքի հրապարակում և այլն)
Ովքեր կարող են մեկնաբանություններ թողնել դատավորների և /կամ/ դատական ակտերի վերաբերյալ
Դատավորների և /կամ/ դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ կարող են թողնել փաստաբանները:
Տվյալ մեկնաբանությունները նույնպես կարող են գնահատվել միայն փաստաբանների կողմից
Արգելվում է թողնել հայհոյանքներ պարունակող մեկնաբանություններ:
Փաստաբան չհանդիսացող անձանց կողմից թողնված մեկնաբանությունները կարող են ստուգվել կայքի ադմինիստացիայի կողմից այնուհետև հրապարակվել
Թափանցիկ ձեռք 2018
Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն պարգևատրվելու է ՙՙԹափանցիկ ձեռք 2018՚՚ հուշանվերով

Այլ հարցեր
Այլ հարցերի դեպքում մեզ հետ կարելի է կապ հաստատել՝
Բջջային՝ 077 21 11 21
Էլ-փոստ՝ info@helpcourt.am

Համակարգի առաքելությունը

Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ մասնագետների կողմից բարեխիղճ և գրագետ դատավորներին գնահատելն ու այդ գնահատականներն արձանագրելն էլ ավելի կնպաստի դատավորների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերն առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր: