Դուք չեք կարող մուտք գործել, քանի որ 2017 թ.-ի գնահատման գործընթացն ավարտված է

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

Ամենաբարձր գնահատված
Վազգեն Ռուբենի Ռշտունի
Ամենացածր գնահատված
Արման Յուրիկի Մկրտումյան
command
230
Դատավորների քանակը
auction
14
Ակտերի քանակը
medal
230
Վարկանիշավորված դատավորների քանակը

Համակարգի հիմնական կանոնները

Ինչպես է ձևավորվում դատավորի վարկանիշը
Դատավորի վարկանիշը ձևավորվում է իրեն և իր նախագահությամբ կայացված դատական ակտերը փաստաբանների կողմից գնահատելու միջոցով, հետևյալ բանաձևով՝
Դատավորի վարկանիշ=դատավորի անմիջական գնահատման արդյունք + դատավորի նախագահությամբ կայացված ակտերի գնահատման արդյունք X 3
Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին և /կամ/ դատական ակտին կարող է տալ մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարված գնահատումը:
Վարկանիշի ձևավորման արդյունքում հաշվի է առնվում միայն տվյալ փաստաբանի կողմից վերջին անգամ կատարված գնահատումը:
Ովքեր կարող են գնահատել
Դատավորի վարկանիշի ձևավորմանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ փաստաբանական պալատի անդամները, ովքեր HelpCourt համակարգից ճշտել են իրենց գաղտնաբառը, ինչի արդյունքում հնարավորություն են ստացել նաև մուտք գործել համակարգ:
Գաղտնաբառը ճշտելու համար անհրաժեշտ է դիմել համակարգին և ներկայացնել ՀՀ փաստաբանական պալատի անդամ հանդիսանալու փաստը հավաստող ապացույց: Գաղտնաբառը ճշտելուց հետո փաստաբանը կարող է այն փոխել:
ՀՀ փաստաբանների պալատի անդամի կողմից դատավորին և/կամ/ դատական ակտը գնահատելու փաստը թափանցիկ է:
Համակարգին հետևող ցանկացած անձ կարող է ճշտել, թե որ փաստաբանը, որ օրը և որ ժամին է գնահատել համապատասխան դատավորին և/կամ/ դատական ակտը:
Ինչպես տեղադրել դատական ակտ
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ազդել դատավորի վարկանիշի վրա համապատասխան դատական ակտ տեղադրելու միջոցով, կարող է դիմել HelpCour համակարգին և առաջարկել այն հրապարակել համակարգում:
Համակարգում տեղադրվում են միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո հրապարակված դատական ակտերը:
Ովքեր կարող են մեկնաբանություններ թողնել դատավորների և /կամ/ դատական ակտերի վերաբերյալ
Դատավորների և /կամ/ դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ կարող են թողնել բոլորը:
Տվյալ մեկնաբանությունները նույնպես կարող են գնահատվել միայն փաստաբանների կողմից
Ովքեր են արդարադատության աջակիցները
Արդարադատության աջակից կարող է դառնալ ցանկացած անձ, ով համակարգի միջոցով նախապես դրամաշնորհ կկատարի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ժամը 15:00-ի դրությամբ ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք դատավորներին՝ նախապես հաստատ չիմանալով, թե որ դատավորները կլինեն դրանք:
Դրամաշնորհի հավաքագրումը կատարվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Ինչպես է բաշխվում դրամաշնորհի արդյունքում ձևավորված գումարը
Դրամաշնորհի արդյունքում ձևավորված գումարն ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների միջև, անկախ վերջիններիս լիազորությունները դադարած լինելու հանգամանքից, բաշխվելու է հետևյալ կերպ՝
1-ին հորիզոնական-60%
2-րդ հորիզոնական-30%
3-րդ հորիզոնական-10%
2017 թվականի դեկտեմբերի 20-ի ժամը 15:00-ի դրությամբ երկու և ավելի դատավորների կողմից հավասար վարկանիշ ունենալու դեպքում տարիքով ավելի մեծ դատավորը կհամարվի առավել բարձր վարկանիշ ունեցող դատավոր:
Դատավորի կողմից իրեն հասանելիք դրամաշնորհը ստանալուց հրաժարվելու կամ այն չստանալու դեպքում տվյալ դատավորը համարվում է կազմակերպված գործընթացին չմասնակցած, իսկ դրամաշնորհը բաշխվում է նույն չափանիշներով:

Համակարգի առաքելությունը

Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ բարեխիղճ, գրագետ և փաստաբանների կողմից ընդունված դատավորներին նաև նյութապես շահագրգռելն էլ ավելի կնպաստի նրանց կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Արդար է, երբ արդար դատավորը ստանում է արդարացի վերաբերմունք: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերը առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր, որոնք ուղղակիորեն ազդում են այն կայացրած դատավորի վարկանիշի վրա: Համակարգը կնպաստի նաև իրավաբանական աշխատաշուկայում գործատուների կողմից առավել արդյունավետ համապատասխան աշխատողներ ընտրելուն: Մասնավորապես, հրապարակված դատական ակտերը մեկնաբանելու հնարավորություն ունի յուրաքանչյուր ոք, որն էլ կարող է նպաստել համապատասխան գործատուի կողմից նկատվելուն և հետագա համագործակցության ձևավորմանը: