ՏԻԳՐԱՆ ՀՐԱՉԻԿԻ ՈՍԿԱՆՅԱՆ+374 10 33-95-96212
Կենսագրական տեղեկություններ
Ծնվել է 19.08.1992թ.-ին Երևան քաղաքում:
Կրթություն
2013 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ իրավագիտություն (մանկավարժություն) մասնագիտությամբ:
2017 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2020 թվականին ավարտել է «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2021 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
18.04.2016-13.07.2016թթ. աշխատել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ:
22.07.2016-02.10.2017թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար:
02.10.2017-01.07.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:
01.07.2019-03.01.2022թթ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2022 թվականի հունվարի 05-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-23-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Ծառայությունը զինված ուժերում
2013-2015թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում:
Այլ տեղեկություններ
Ունի դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Կոնտակտային տվյալ
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու