ՏԱԹԵՎԻԿ ԿՈՐՅՈՒՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ101 339596209


ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ

 

Ծնվել է 1993 թվականին՝ Երևան քաղաքում։

Կրթություն

2015 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը (հեռակա ուսուցմամբ)։
2015 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
2017 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
2019 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր։

Աշխատանքային փորձ

2016 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի մարտն աշխատել է Երևանի «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարական գրասենյակում՝ որպես նոտարի օգնական։
2017 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, ապա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: