ՆՇԱՆ ԱՐՇԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Ծնվել է 20 սեպտեմբերի 1987 թվականին Երևան քաղաքում։

2003 թվականին ավարտել է Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը։

2003-2007 թվականններին սովորել և ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և ստացել է իրավաբանության բակալավրի աստիճան։

2007-2009 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական բաժինը և ստացել է իրավաբանության մագիստրոսի աստիճան։

 

2008 թվականի փետրվար ամսից մինչև 2009 թվականի ապրիլ ամսին աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես դատավորի գործավար։

2009 թվականի ապրիլ ամսից մինչև 2011 թվականի մարտ ամիսն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում որպես դատավորի օգնական։

2011 թվականի ապրիլ ամսից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը պայմանագրային հիմքունքներով մատուցել է իրավաբանական ծառայություններ «Հայռուսկոգեներացիա» ՓԲ ընկերությանը։

2011 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2012 թվականի սեպտեմբեր ամիսն աշխատել է «Մարության ընտանիք» ՍՊ ընկերությունում որպես իրավաբան։

2013 թվականի փետրվար ամսից մինչև 2015 թվականի հունիս ամիսն աշխատել է «Նորվիկ կրեդիտ» ՓՒՎԿ ՓԲ ընկերությունում որպես իրավաբան, այնուհետև որպես իրավաբանական բաժնի պետ։

2015 թվականի հունիս ամսից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսն աշխատել է «Պրոմեթեյ Բանկ» (ներկայիս «Էվոկաբանկ») ՓԲ ընկերությունում որպես իրավաբան, այնուհետև որպես ավագ իրավաբան։

2018 թվականից մինչև 2019 թվականի հունիս ամիսն աշխատել է «Արրատա քընսալթինգ» ՍՊ Ընկերությունում որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սպասարկող խմբի կորպորատիվ և պայմանագրային բաժնի ղեկավար։

2019 թվականի հունիս ամսից մինչև 2024 թվականի մարտի 1-ն աշխատել է «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունում որպես իրավաբան։

2024 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ն աշխատել է «ԷՖԵՍ» ԱՓԲ ընկերությունում որպես իրավաբան։

ՀՀ Նախագահի 15 դեկտեմբերի 2025 թվականի թիվ ՆՀ-321-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել