Վիրաբ Ալբերտի Վարդանյան0236 45253


Ծնվել է 1995 թվականի հուլիսի 16-ին Երևան քաղաքում:

 

Կրթություն

2015թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2017թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2017-2021թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում (Իրավագիտության ամբիոն):

2021թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

 

Գիտական աստիճան

Իրավաբանական գիտությունների թեկնածու:

 

Աշխատանքային փորձ

2017թ. փետրվարից դեկտեմբերն աշխատել է Դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնում որպես գործավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող:

2017-2018թթ. աշխատել է ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմում որպես կրտսեր մասնագետ:

2018-2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման բաժնում որպես առաջատար մասնագետ:

2021-2022թթ. աշխատել է նույն վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնում նախ որպես գլխավոր մասնագետ, այնուհետև՝ որպես նույն բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող:

2022-2023թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնում որպես գլխավոր մասնագետ:

2020-2022թթ. Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան ակադեմիայի երևանյան մասնաճյուղի «Իրավագիտություն» առարկայի դասախոս։

2023-2024թթ. Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի «Քրեական իրավունք» և «Քրեակատարողական իրավունք» առարկաների դասախոս։

2023 թվականից առ այսօր՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի «Ռազմական իրավունք» առարկայի դասախոս։

2023-2024թթ. աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի Իրավական փորձաքննությունների ծառայության պետ:

2024թ. նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-358-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Այլ տեղեկություններ

Հեղինակ է ավելի քան մեկ տասնյակ գիտական հոդվածների և մեկ մենագրության:

2023թ. ընտրվել է «Դատական ծառայողների միություն» ԱԿ նախագահի պաշտոնում:

Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է)։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների։

Ամուսնացած չէ:

 

Կոնտակտային տվյալ

v.vardanyan@court.am

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել