ՎԱՐՍԵՆԻԿ ՂՈՒԿԱՍԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ0284 25998


ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ

Կենսագրական տվյալներ

 

Ծնվել է 1989 թվականի հունիսի 14-ին Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում։

2005-2009 թվականներին սովորել է Գյումրու Պրոգրես համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։

 

Աշխատանքային փորձ

 

09․04․2008-15․01․2015թթ․ աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ որպես դատավորի գործավար։

21․01․2015-30․03․2016թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում՝ որպես քննիչ։

30․03․2016-21․12․2016թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ որպես քննիչ։

21․12․2016-21․07․20177թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։

21․07․2017-03․10․2019թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ։

03․10․2019-20․10․2021թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։

2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով արտահերթ շնորհվել է արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից արժանացել է խրախուսանքների, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության կողմից մասնագիտական բարձր պատրաստականություն ցուցաբերելու, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերված հաջողությունների համար արժանացել է պատվոգրի։

20.10.2021 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-333-Ա հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

06.07.2023 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-232-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Կոնտակտային տվյալ.

 

v.melkonyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել