ՎԱՀԵ ԱՐՍԵՆԻ ԴՈԼՄԱԶՅԱՆ010293128
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր
Ծնվել է 18.10.1980 թվականին՝ Վանաձոր քաղաքում։
Կրթություն.
1997 թվականին ավարտել է Վանաձորի թիվ 27 միջնակարգ դպրոցը։
1998-2000 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2001-2006 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, ստացել՝ իրավաբանի որակավորում՝ Իրավագիտություն մասնագիտությամբ։
Աշխատանքային փորձ.
12․08.2006 թվականից մինչև 03.09.2007 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի հետաքննության խմբի տեսուչի պաշտոնում, 03․09․2007 թվականից մինչև 09․07․2014 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
10.07.2014 թվականից մինչև 2022 թվականի մարտի 7–ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ նախ որպես Լոռու մարզի դատախազության դատախազ, 15․07․2015 թվականից՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ, իսկ 20․07․2020 թվականից 07․03․2022 թվականը՝ Լոռու մարզի դատախազի տեղակալ:
ՀՀ Նախագահի 08․08․2022 թվականի հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին։
Այլ տեղեկություններ.
24․02․2021 թվականից հանդիսանում է Փաստաբանական պալատի անդամ, /փաստաբանական գործունեության թիվ 2946 արտոնագրի գործողությունը կասեցված է՝ հանրային պաշտոն զբաղեցնելու ժամկետով/։
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի կոչում:
Պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» համար կրծքանշանով, «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով, «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, «ՀՀ դատախազության 100- ամյակ» հոբելյանական մեդալով։
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու