ՍՈՒՐԵՆ ԵՐՎԱՆԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ010293132


Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1978 թվականի մայիսի 15-ին ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Թթուջուր գյուղում:

 Կրթություն.

1995 թվականին ավարտել է Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցը:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2000 թվականին ընդունվել և 2004 թվականին ավարտել է Երևան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստացել իրավագիտության բակալավրի աստիճան:

2004 թվականին ընդունվել և 2006 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձ.

01.10.2004թ.-01.02.2005թթ. աշխատել է «Կենսատեխնոլոգիայի» գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես իրավախորհրդատու:

29.05.2006թ.-10.07.2007թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Սպանդարյանի 1 հարկային տեսչությունում՝ որպես հարկային տեսուչ:

10.07.2007-03.12.2010թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ:

03.12.2010-30.04.2011թթ.   աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում՝ որպես ավագ քննիչ:

02.05.2011-19.12.2012թթ. աշխատել է Լոռու մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

19.12.2012-03.09.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես դատախազ:

03.09.2013-04.11.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

04.11.2013-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

26.09.2019–01․08․2022թթ․ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

ՀՀ Նախագահի 2022 թվականի հուլիսի 30–ի ՆՀ–198 հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։

Այլ տեղեկություններ.

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50–ամյակ» կրծքանշանով, «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման» մեդալներով, «ՀՀ դատախազության 100–ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով և շնորհակալագրով, հուշանվերով։

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել