ՍՈՒՍԱՆՆԱ ՎԱՍԻԼԻ ԳԶՈԳՅԱՆ


Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:

 

Կրթություն

2001-2005 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, ավարտել այն և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան:

2005-2007 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ավարտել այն և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2005-2007 թվականներին սովորել է նաև  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ավարտել այն և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

 

Աշխատանքային փորձ

2004-2005 թվականներին աշխատել է «Դոլֆին» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2007-2015 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում նախ՝ դատավորի օգնական, ապա՝ դատավորի ավագ օգնական:

2016-2017 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

s.gzogyan@court.am