ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՐԵՆԻ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ+37410 240821


Ծնվել է 1988 թվականին, քաղաք Դիլիջանում:

 

Կրթություն

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան:

2017 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

 

Աշխատանքային փորձ

2011թվականից 2014 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2014 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2018 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

ԲԴԽ-12-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԲԴԽ-15-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021 թվականի մարտի 26-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

s.ulikhanyan@court.am