ՍԵՐԺ ԱՐՏՅՈՄԻ ՌՈՒՇԱՆՅԱՆ0263 40929


Ծնվել է 1997 թվականի մարտի 09-ին, քաղաք Երևանում:

Կրթություն.

2014 թվականին ավարտել է Երևանի 108 համալիր դպրոցը:

2014-2018թթ. սովորել է Հայաստանում  Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։

2015-2018թթ. սովորել է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի  իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան (License)։

2018-2019թթ․սովորել է Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում՝ Քրեական իրավունք և քրեագիտություն, Մարդու իրավունքներ մասնագիտացմամբ:

2019-2020թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայում՝ Հանրային իրավունք, Մարդու իրավունքներ, Միջազգային հանրային իրավունք, Իրավունքի փիլիսոփայություն մասնագիտացմամբ:

2021թ.-ից առ այսօր սովորում է Հայ-ռուսական համալսարանի ասպիրատուրայում՝ հայցորդ (PHD):

Աշխատանքային փորձ.

15.02.2017-01.07.2020թթ. աշխատել է «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության  նախագահ:

2020թ. հուլիս ամսից մինչև 2021թ. հունվար ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես  քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական (Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի լրամշակման, Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման աշխատանքների իրականացում)։

2021թ. օգոստոս ամսից մինչև 2022թ. մարտ ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես նախարարի օգնական («Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բարեփոխումների համակարգում)։

2022թ. մարտ ամսից մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես նախարարի խորհրդական (ՀԿԱ Ծառայության և E-Justice թվայնացման բարեփոխումների համակարգում):

Դասավանդել է Ոստիկանության կրթահամալրում քրեական իրավունք, սահմանադրական իրավունք։

2020թ. փետրվար ամսից մինչև 2020թ. հոկտեմբեր ամիսը դասավանդել է Ոստիկանության կրթահամալրում արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք։

2023թ. հուլիսի 6-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-231-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ.

 

 

s.rushanyan@court.am

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ՍԵՐԺ ԱՐՏՅՈՄԻ ՌՈՒՇԱՆՅԱՆ"

Ծանուցել
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արման Թամրազյան
Օգտատեր
Member

Սերժ Ռուշանյանը աշխատանքային մեծ փորձ չունի, սակայն կարծում եմ աշխատանքային մեծ փորձ ունեցող շատ դատավորներ նրանից սովորելու բան ունեն։ Սերժ Ռուշանյանը որպես մարդ և որպես դատավոր բարձունքում է և համոզված եմ, որ մոտ ապագայում նա կհամալրի ՀՀ դատական համակարգի լավագույն դատավորների ցուցակը։

Հեռախոսահամար
093-23-44-29