ՍԵՎԱԿ ԺՈՐԱՅԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ +37410 49-48-03 112


Ծնվել է 1966 թվականին, Թալին քաղաքում:

 

Կրթություն

1990 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժինը:

 

Աշխատանքային փորձ

1991 թվականի մարտ ամսից աշխատանքի է անցել ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնում` սկզբում խորհրդատու, այնուհետև` ավագ խորհրդատուի պաշտոններում:

1995 թվականի հունվարից փոխադրվել է ՀՀ Գերագույն դատարանի ֆինանսատնտեսական բաժին, որպես պետի ժամանակավոր պաշտոնակատար:

1996 թվականի հոկտեմբերից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար:

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

 

Այլ տեղեկություններ

1984 թվականից 1986 թվականը ծառայել է խորհրդային բանակում` Մոսկվայի ռազմա-քաղաքական ակադեմիայում:

 

Կոնտակտային տվյալ

s.hambardzumyan@court.am