ՍԱՐԳԻՍ ՄԵԼՍԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ0235 22156
Ծնվել է 1989 թվականի հունվարի 8-ին Երևան քաղաքում:
Կրթություն.
1996-2006 թթ. սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում:
2006թ.-ին թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքված միջպետական պայմանագրի շրջանակներում ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքում՝ Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի (Российский государственный социальный университет) իրավագիտության ֆակուլտետ:
2007 թվականին տեղափոխվել և սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2010 թվականին՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2012-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2022 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:
Աշխատանքային փորձ
2013 թվականի հունվարի 17-ից մինչև հուլիսի 18-ը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնում` որպես փորձագետ:
2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը աշխատել է ՀՀ դատական դեպարտապենտ ՊԿՀ-ի կենտրոնական մարմնում. 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2014 թվականի հունվարի 20-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, 2014 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության մասնագետ, 2015 թվականի ապրիլի 9-ից մինչև հոկտեմբերի 5-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը` որպես Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ: Ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար 2017թ. դեկտեմբերի 28-ին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը աշխատել է` որպես ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետ:
2019 թվականի հունիսի 26-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը հանդիսացել է Վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանը:
2020 թվականի ապրիլի 28-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 27-ը զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնը:
2021-2022թթ. սովորել է Արդարադատության ակադեմիայում:
2022 թվականի օգոստոսի 27-ին Հանրապետության նախագահի՝ ՆՀ-241-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Զինվորական ծառայություն.
2010-2012 թվականներին անցել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ՊՆ N զորամասում և ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավորագրվել և մասնակցել է Մատաղիսի և Թալիշի (ՊԲ 6-րդ պաշտպանական շրջան), այնուհետև՝ Մարտակետի (ՊԲ 5-րդ պաշտպանական շրջան) պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Այլ տեղեկություններ.
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու