ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉԻ ԲԱԲԱՅԱՆ+374 10511-813414, 415


Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 15-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

2012 թվականին ավարտել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցը:

2018 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2020 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին ավարտել է Արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-86-Ո-261 որոշման համաձայն՝ ներառվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում։

Աշխատանքային փորձ.

13.07.2018 թվականից մինչև 14.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

22.09.2021 թվականից մինչև 26.07.2022 թվականը աշխատել է «Փայտե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

26.07.2022-2023 թվականներին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

Հանրապետության նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՆՀ-394-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում։

Այլ տեղեկություններ

2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2014 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՊԲ N զորամասում՝ իրականացնելով մարտական հերթապահություն։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Կոնտակտային տվյալ.

s.babayan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել