ՍԱՄՎԵԼ ԿՈՍՏՅԱՅԻ ՄԱՐԴԱՆՅԱՆ0267 21110
Ծնվել է 1961 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Կրթություն
1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
Աշխատանքային փորձ
1984 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում` զբաղեցնելով տեսուչի, ԲԽՍՍ-ի օպերլիազորի, բաժնի պետի տեղակալի պաշտոններ։
1996 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր:
1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր:
Այլ տեղեկություններ
1982 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
Մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանում ծավալված մարտական գործողություններին:
ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով /«Մակարով» տեսակի ատրճանակով/:
Ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է ոսկե ժամացույցով և պատվոգրով:
ՀՀ դատավորների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրված ավանդի համար:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու