ՍԱԹԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ+374 31256799


Ծնվել է 12.05.1988թ.-ին Երևան քաղաքում:

Կրթություն.

1994-2004թթ. սովորել է Երևան քաղաքի թիվ 148-րդ միջնակարգ դպրոցում:

2004-2008թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: Շնորհվել է բակալավրի աստիճան <Իրավագիտություն> մասնագիտությամբ:

2008-2010թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2011թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2013թ. ավարտել է <ՀՀ դատախազության դպրոց> ՊՈԱԿ-ը՝ որպես դատախազի թեկնածու:

2022թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու:

Աշխատանքային փորձ.

2011-2013թթ. աշխատել է Երևանի <Ադամանդ> ապրանքահումքային բորսա ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:

2011-2014թթ. աշխատել է <Ֆլորես> աճուրդի տուն ՍՊԸ-ում որպես իրավաբան: 2013-2014թթ. աշխատել է Երևանի <Ադամանդ> ապրանքահումքային բորսա ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական դեպարտամենտի ղեկավար:

2012-2014թթ. <Մաքս Նիկել> Դիվելըփմենթ ՍՊԸ-ում որպես փաստաբան:

2014-2015 աշխատել է Արագածոտնի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

2015-2021 աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:

2021-2022թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

2023թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահի  ՆՀ-39-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ.

25.12.2018թ.  ՀՀ գլխավոր դատախազի թիվ 416-Ա հրամանով պարգևատրվել է <ՀՀ դատախազության 100-ամյակ> մեդալով:

25.06.2021թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 202-Ա հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով և <ՀՀ Դատախազություն> կրծքանշանով:

Արդարադատության երրորդ դասի խորհրդական է:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և վրացերեն լեզուների:

Ամուսնացած չէ:

Կոնտակտային տվյալ

Sat-andreasyan@mail.ru

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել