ՌՈՒՍՏԱՄ ՋԱՍՄԻ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ+37410 29-31-11208/308


Ծնվել է 1982 թվականին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:

 

Կրթություն

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2008 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան՝ որպես Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

2008 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015-2016 թվականներին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականին   ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

 

Աշխատանքային փորձ

2002 թվականից 2003 թվականը եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում` որպես իրավախորհրդատու:

2003 թվականից 2004 թվականը եղել է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:

2004 թվականից 2005 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեա­դա­տա­վարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունք­ների վերականգնման բաժնի մասնագետ:

2005 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեա­դա­տա­վա­րական և զինծառայողների իրավունքների վե­րականգնման բաժնի ավագ մասնագետ:

2009 թվականին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում՝ որպես ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:

2009 թվականից 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հար­ցերով խորհրդական:

2009 թվականից 2012 թվականը ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով եղել է Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քա­ղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձ­նա­ժո­ղովի անդամ:

2010 թվականից 2012 թվականը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վա­ղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատ­ժա­տե­սակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ:

2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես վարչության պետ:

2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2017 թվականից 2019 թվականն ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից նշանակվել է որպես Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2017 թվականից 2019 թվականն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ազգային ժողովի պատվիրակության կազմում՝ որպես պատվիրակության անդամ:

2019 թվականից 2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտում՝ որպես դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ:

ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ ՆՀ-68-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

2021 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-307-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Գիտամանկավարժական գործունեություն

2005 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրա­վա­գի­տու­թյան ֆակուլտետում՝ որպես սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «ՀՀ վարչական իրավունք», «Մարդու իրա­վունք­ների վարչաիրավական պաշտպանությունը ՀՀում», «ՀՀ սահմանադրական իրավունք» և «ՀՀ մունիցիպալ իրավունք»:

2006 թվականից դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրա­վա­բանական ֆակուլտետում՝ որպես դասախոս: Դասավանդվող առարկան՝ «ՀՀ վար­չա­կան իրավունք»:

2008 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի­ և սոցիալական հետազոտությունների ազգային ինս­տի­տուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես քաղաքացիական ծառայողների վերա­պատ­րաստ­ման բաժնի դասախոս:

2012 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանական դպրոցում՝ որպես դասախոս:

2016 թվականից 2019 թվականը ՀՀ արդարադատության ակադեմիայում իրականացրել է «Դատական կարգադրիչների ծառայության հիմունքներ» ծրագրով դասավանդում:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով (2014 թ.):

Մասնակցել է մարդու և քաղա­քա­ցու իրավունքների պաշտպանությանը նվիրված  դաս­ընթացներին՝ Պրահա, Բր­­յու­սել, Ռիգա, Մադրիդ, Փարիզ, Բիշքեկ քաղաքներում:

Հեղինակ և համահեղինակ է երեք գիտական մենագրության և շուրջ երկու տասնյակ հրապարակված գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):

 

Այլ տեղեկություններ

2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:

Շնորհվել է դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: Անկուսակցական է:

 

Կոնտակտային տվյալ

r.makhmudyan@court.am