
ՌՈՒԶԱՆՆԱ ՌԱԴԻԿԻ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Ծնվել է 1977թվականին ԼՂԻՄ, Մարտակերտի շրջանում։
Կրթություն
1994թ․ ավարտել է Երևանի 176 ռուսական դպրոցը։
1994-1999թ․ սովորել է Երևանի «Գալիք» համալսարանում, ստանալով Իրավագետի «Իրավագիտություն» որակավորում։
2006 թվականին ստացել է Իրավագետի «Իրավագիտություն» որակավորում (06․02․2003Թ․ ԹԻՎ 231-Ն որոշմամբ սահմանված կարգով)։
2023 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան։
Աշխատանքային գործունեությունը և մասնագիտական փորձը
01.06.2006թ.-08.08.2007թ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի արխիվապահ:
08.08.2007թ.-13.06.2011թ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ:
13.06.2011թ.-05.10.2015թ. Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման վարչության որպես՝ մասնագետ:
05.10.2015թ.-01.11.2018թ. Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնում՝ որպես մասնագետ:
01.11.2018թ.-07.01.2022թ. Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
07.01.2022թ.-17․08․2022թ․ Դատական Դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
17․08․2022թ․-10․10․2022թ․ Դատական Դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետ:
10․10․2022թ․-06․06․2025թ․ Դատական Դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Մշտադիտարկման և Դատական վիճակագրության բաժնի պետ:
Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ Նախագահի 2025 թվականի հունիսի 06-ի թիվ ՆՀ-143-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-45-Ո-87 որոշմամբ գործուղվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Այլ տեղեկություններ
02.04.2014թ. Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
25.03.2022թ. «Դատական դեպարտամենտի աշխատակիցների միություն» ԱԿ նախագահի կողմից հայտարարվել է Շնորհակալություն:
Ընդգրկված է եղել ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) ռիսկի 2021-2023թթ․ ազգային գնահատման հետ կապված աշխատանքների իրականացման աշխատանքային խմբում:
Ունի երկու որդի։



Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու