ՇՈՒՇԱՆ ԱՐՄԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին ք․ Երևանում։
Կրթություն.
1999-2009թթ․ ընթացքում սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։
2009-2013թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2013-2015թթ․ ընթացքում սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2015-2016թթ․ ընթացքում սովորել Է փաստաբանական դպրոցում՝ քաղաքացիական (վարչական) մասնագիտացմամբ՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր։
Աշխատանքային փորձ.
2014-2017թթ․ ընթացքում աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում որպես փորձնակ մասնագետ, այնուհետև՝ իրավաբանական վարչության մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ։
2017-2018թթ․ ընթացքում աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես իրավաբանական ծառայության պայմանագրերի ու բիզնես ուղղությունների սպասարկման գծով իրավախորհրդատու։
2018-2021թթ․ աշխատել է «Ջասթ Ին Թայմ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։
2021-2023թթ․ աշխատել է «ՋԻԷՆ» ՍՊԸ-ում նախ որպես իրավաբան, այնուհետ՝ որպես գլխավոր իրավաբան, ապա՝ որպես իրավաբանական բաժնի ղեկավար։
2023 թվականի դեկտոմբերի 7-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-395-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Կոնտակտային տվյալ.
sh.ghazaryan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու