ՆՈՆԱ ՀՄԱՅԱԿԻ ԳԱԼՍՏՅԱՆ0226 45054


Ծնվել է 01.07.1984 թվականին, Գյումրի քաղաքում:

Կրթություն

2005 թվականին ավարտել  է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2007 թվականին ավարտել  է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

Աշխատանքային փորձ

– 21.11.2005-01.05.2009թթ. աշխատել է ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:

– 01.09.2009-10.11.2011թթ. աշխատել է «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու:

– 01.02.2012‐01.04.2014թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամում որպես իրավախորհրդատու:

– 2013 թվականի դեկտեմբեր ամսից մինչ 31․01․2022թ․ աշխատել է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան:

– 2008 թվականից հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան անդամ:

– ԲԴԽ-26-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2022 թվականի մարտի 10-ի թիվ ՆՀ-61-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի  մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

-2022թ. նոյեմբերի 25-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-344-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Հեղինակ է «Ընտանեկան բռնության հարաբերություններում երեխաների իրավունքների պաշտպանության պրակտիկան համավարակի ժամանակահատվածում» վերտառությամբ հետազոտական աշխատանքի։

Մասնակցել է «Ընտանիքում  բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման, նույն օրենքի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին որպես ընտանեկան բռնության ոլորտի իրավական հարցերով մասնագետ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։