ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ+374 10511-813459
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
2003 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
01.10.2003-30.09.2009թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
01.09.2004-01.08.2005թթ. աշխատել է Երևանի Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում դասախոս:
2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (արտոնագրի գործողությունը կասեցված է)։
12.10.2009-14.06.2010թթ. աշխատել է «ԷԿԼՕՖ» ՈւՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրավաբան:
15.06.2010-14.05.2012թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտում իրավաբան, այնուհետև՝ գործարքների ձևակերպման բաժնի պետ:
14.05.2012-01.04.2016թթ. աշխատել է ՀՀ կառավարության «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ օրենսդրական ակտերի նախապատրաստման մասնագետ:
16.08.2013-29.07.2020թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:
21.10.2014-28.04.2017թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոցի առարկայական քննական հանձնախմբի անդամ:
04.04.2016-09.09.2019թթ. աշխատել է ՀՀ փաստաբանների պալատում` նախագահի տեղակալ:
01.10.2018-13.07.2020թթ. աշխատել է «Ար-Մեդիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում` տնօրեն, այնուհետև՝ իրավաբան:
08.11.2019-31.08.2020թթ. դասավանդել է ՀՀ փաստաբանական դպրոցում:
14.07.2020-14.07.2021թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժ/պ:
Բարձրագույն դատական խորհրդի՝ 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-110 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ ՆՀ-176-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ներկայացված առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
n.harutyunyan @court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու