ՆԱՐԻՆԵ ՎԱԼԵՐԻԿԻ ԱՆԱՆՅԱՆ0266 22202


Ծնվել է 18.09.1990թ.-ին Լոռու մարզի Քարկոփ գյուղում։

Կրթություն.

2007 թվականից 2011 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում՝ քաղաքացիական իրավունք մասնագիտացմամբ, 2011 թվականից 2013 թվականը՝ մագիստրատուրայում՝ գործարարական իրավունք մասնագիտացմամբ։

2014-2015թթ. եղել է ՀՀ փաստաբանների դպրոցի ունկնդիր, 28.11.2015թ.-ին ստացել է   փաստաբանական գործունեության N1973 արտոնագիրը։

Աշխատանքային փորձ.

06.06.2013թ.-06.08.2015թ. աշխատել Է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

19.11.2015թ.-14.10.2020թ. աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում՝ որպես իրավաբանական վարչության մասնագետ, ապա՝ ավագ իրավաբան։

26.04.2021թ.-21.06.2021թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես  իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբան։

21.06.2021-21.12.2022թ. աշխատել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում՝ որպես անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության 1-ին բաժնի գլխավոր մասնագետ։

19.12.2022թ.-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-383-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած չէ:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել