ՆԱՐԻՆԵ ՀԱՅԿԻ ԹՈՐՈՍՅԱՆ0222 20163


Ծնվել Է 1996 թվականի նոյեմբերի 11-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

2011 թվականին ավարտել է Կոտայքի մարզ, Քարաշամբ համայնքի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ 2014 թվականին Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնքի ավագ դպրոցը։

2018 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2021 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ):

Աշխատանքային փորձ.

02.07.2018-01.02.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

02.02.2019 թվականից աշխատել է Սնանկության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2023 թ. մայիսի 8 -ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-151-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ. 

Ամուսնացած չէ։

Կոնտակտային տվյալներ.

n.torosyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել