ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՅԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ+37410 49-48-03132


Ծնվել է 1985 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:

 

Կրթություն

2002 թվականից 2006 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան` իրավագիտություն մասնագիտությամբ:

2006 թվականից 2008 թվականը սովորել է ՀՀ ԳԱՍ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան` իրավագիտություն մասնագիտությամբ:

2008 թվականից 2012 թվականը հանդիսացել է ՀՀ ԳԱՍ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

 

Աշխատանքային փորձ

2006 թվականից 2007 թվականն աշխատել է «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲ ընկերությունում` որպես իրավաբան:

2007 թվականից 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի աշխատակազմում` որպես աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ:

2008 թվականից 2010 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմում` որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ:

2010 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետ:

2012 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ:

2012 թվականից առ այսօր համատեղության կարգով աշխատում է Գավառի պետական համալսարանում` որպես հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս:

Հայաստանի Հանարապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանարապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

2012 թվականին շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

 

Կոնտակտային տվյալ

harutyunyan.m@court.am

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՅԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ"

Ծանուցել
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Ղևոնդ Պապոյան
Օգտատեր
Member
Թիվ ԵԴ 1/0837/01/24 հատուկ վերանայման բողոքով կայացվել է չպատճառաբանված որոշում։ Կայացված որոշմամբ Դատարանը հարկ չի համարել անդրադառնալ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, իսկ բողոքի մյուս հիմքերի և հիմնավորումների մասով էլ որոշումում նշվել է ընդհանարական հիմնավորումներ։ Վերաքննիչ դատարանի առջև պարզ հարց է բարձրացվել ՝ Առաջադրվել առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել, չի հիմնավորել, չի նշել, թե, երբ գործով ձեռք բերված բոլոր ապացույցներն արդեն իսկ հետազոտվել են, երբ միջին ծանրության հանցավոր արաք կատարելու համար մեղսագրվող արարք կատարելու համար մեղադյալն արդեն մեկ տարի երեք ամիս է գտնվում է անազատության մեջ, ունի բնակության վայր, ուսանող է, նման պայմաններում մեղադրյալի կողմից այդ որ արարքի կատարման ռիսկի… Կարդալ ավելին »
Հեռախոսահամար
099952222