ՄԻՇԱ ԳՐԻԳՈՐԻ ԷԼՈՅԱՆ031253369


Ծնվել է  1992 թվականի հունիսի 7-ին Շիրակի մարզի Գյումրի  քաղաքում։

Կրթություն.

2008 թվականին ավարտել է Երևան քաղաքի Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։

2010-2012թթ․պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում։

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը:

2017 թվականին ավարտել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2022 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2020 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը և ստացել փստաբանական գործունեության թիվ 2832 արտոնագիրը։

Աշխատանքային փորձ.

28.08.2013-01.03.2016թթ.աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

01.06.2016-15.10.2017թթ.աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար։

16.10.2017-11.01.2019թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

05.02.2019-31.03.2021թթ. աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ընթացիկ իրավական աջակցման բաժնի առաջատար մասնագետ։

01.04.2021-01.11.2022թթ. աշխատել է «Կոնվերս-Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ընթացիկ իրավական աջակցման բաժնի գլխավոր մասնագետ։

01.11.2022 թվականից աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես դատաիրավական բաժնի գլխավոր մասնագետ։

06.07.2023 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-233-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ.

 

m.eloyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել