ՄԱՐՏԻՆ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ010339596117


Ծնվել է 05.02.1989թ.-ին, Երևան քաղաքում:

 

Կրթություն.

2005թ.-ին ավարտել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցը:

2010թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012թ.-ին` ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2014թ.-ին ավարտել է Արդարադատության ակադեմիայի Դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2020թ.-ին` ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

 

Աշխատանքային փորձ.

03.02.2011-08.12.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես գործավար:

02.05.2012-28.11.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարող։

20.02.2015-23.01.2017թթ. աշխատել է Արագածոտնի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ։

23.01.2017-04.03.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես դատախազ:

04.03.2019-05.10.2021թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ։

04.28.2022 թվականին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-106-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

26.01.2023 թվականին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-27-Ա  հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

13.07.2018 թվականին ՀՀ դատախազության 100-ամյակի առթիվ շնորհվել է արտահերթ դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Անկուսակցական է:

 

Կոնտակտային տվյալ.

m.arzumanyan@court.am

 

 

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել