ՄԱԿԱՐ ԳԵՂԱՄԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ0231 46335
Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 26-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
2011թ. ավարտել է ԳՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013թ. ավարտել է ԳՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
2008թ.-2009թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի գործավար:
2011թ.-2012թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի գործավար:
2012թ.-2014թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:
2014թ.-2016թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:
2016թ.-2017թ. աշխատել է Դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնում` որպես մասնագետ:
2016թ․-2020թ․ աշխատել է Դատական դեպարտամենտի նախ՝ Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնում` որպես մասնագետ, ապա Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնում` որպես մասնագետ, այնուհետև՝ Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում` որպես մասնագետ:
2018թ.-2020թ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
2020թ.-2022թ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժին պետի պաշտոնակատար:
2022թ.-2023թ. աշխատել է Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի պաշտոնակատար:
Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-9-Ո-31 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ Նախագահի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ՆՀ-34-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-18-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ Նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի թիվ ՆՀ-62-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
2009թ.-2011թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
15.07.2014թ. շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
26.09.2015թ. «Դատական ծառայողների միություն» ԱԿ նախագահի կողմից հայտարարվել է Շնորհակալություն:
2019թ.-2023թ. հանդիսացել է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամ:
26.09.2021թ. «Դատական դեպարտամենտի աշխատակիցների միություն» ԱԿ նախագահի կողմից հայտարարվել է Շնորհակալություն:
2022թ. ընտրվել է «Դատական ծառայողների միություն» ԱԿ նախագահի պաշտոնում:
Ընդգրկված է եղել ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) ռիսկի ազգային գնահատման հետ կապված աշխատանքների իրականացման աշխատանքային խմբում:
Ընդգրկված է եղել «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացման» ծրագրի համակարգող խորհրդում` որպես խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու