ՄԱԼՎԻՆԱ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ010 240833
Կրթություն
Ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 8-ին Գյումրի քաղաքում:
1995-2003թթ. սովորել է Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցում:
2003-2004թթ. շարունակել է կրթությունը Գյումրու թիվ 27 միջն դպրոցում:
2004-2008թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:
2008-2010թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում (քաղաքացիաիրավական մասնագիտությամբ) և ստացել մագիստրոսի կոչում:
Աշխատանքային փորձ
2008-2010թթ. աշխատել է «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում, որպես գիտաշխատող:
2011-2015թթ. աշխատել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունում, որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ:
2015-2018թթ. աշխատել է Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչությունում որպես առաջատար, այնուհետև՝ որպես գլխավոր մասնագետ:
2018-2020թթ. աշխատել է Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությունում՝ որպես բաժնի պետ:
2020 թվականից աշխատել է Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի պեղակալ:
2023թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-340-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 2 երեխա
Կոնտակտային տվյալ.
Malvina.harutyunyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու