ՀՐԱՉ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ+37410 29-31-11203


Ծնվել է 1974 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:

 

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

 

Աշխատանքային փորձ

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

14.11.2011 թվականից մինչև 02.12.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2021 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-171-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

2022թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-309-Ա նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:

 

Կոնտակտային տվյալ

h.ayvazyan@court.am