
Հրաչ Հայկի Դաջունց
Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում։
Կրթություն
2007 թվականին ավարտել է Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը։
2011 թվականին ավարտել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության բաժնի բակալավրիատը՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
2013 թվականի ավարտել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մագիստրատուրան՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի աստիճան՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
2015 թվականին ավարտել է «Սյունիք» ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2023 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածությունների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
Աշխատանքային փորձ
01․03․2012-11․02․2016թթ․ աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
08․01․2014-08․01․2016թթ․ աշխատել է Գորիսի պետական համալսարանին կից «Սյունիք» հայագիտական հետազոտությունների կենտրոնում՝ որպես գիտաշխատող։
11․02․2016-25․01․2018թթ․ աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
25․01․2018-01.03.2023թթ․ աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
01․03․2023-12․07․2023թթ․ աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` որպես դատավորի օգնական։
12․07․2023-22․01․2024թթ․ աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության առաջատար մասնագետի պաշտոնակատար։
22․01․2024-11․10․2024թթ․ աշխատել է ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար։
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 10.10.2024թ., թիվ ՆՀ-300-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
h.dajunts@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու