ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ011588181144
Ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ
1990-1995 թթ.սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում:
1996-1998 թթ.սովորել է ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:
2000 թվականինԵրևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2017 թվականինՊետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել և իրականություն)» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
- 1996-1998 թթ.աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:
- 1998-1999 թթ.աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
- 1999-2001 թթ.աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:
- 2001 թվականին (ապրիլ-օգոստոս)եղել է բնապահպանության փոխնախարար։
- 2001-2010 թթ.եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան:
- 2010 թվականին (հունվար-նոյեմբեր)եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:
- 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ըեղել է ՀՀ արդարադատության նախարար:
- 2013-2015 թթեղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
- 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ըեղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
- 2017թ. ապրիլի 2-ինԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
- 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ըեղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
- 2018 թվականի մարտի 2-ինՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
- 2018 թվականի մարտի 21-ինՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ:
- 2020 թվականի հունիսի 26-իցՍահմանադրական դատարանի դատավոր է:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու