Հովհաննես Կարենի Սաֆարյան031242305


Ծնվել է 10.03.1994թ. Երևան քաղաքում:

Կրթություն

2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2013–2015թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

2013–2015թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մագիստրատուրայում:

2015–2018թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում, ատենախոսության թեման՝ «Վիրտուալ տիրույթի էությունը և հասկացությունը, որպես պետության վերահսկողական գործունեության օբյեկտ»:

2017 թվականին ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է դատախազների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթաց:

2023 թվականին ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթաց:

 

Աշխատանքային փորձ

2013 թվականից մինչ 2015 թվականը աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որպես գործավար:

2017 թվականից մինչ 2023 թվականը աշխատել է ՀՀ դատախազության, Երևան քաղաքի դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, ապա նույն դատախազության ավագ դատախազ:

2023 թվականից մինչ 2024 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է «Լամելեոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավաբանական վարչության պետ:

2024 թվականի սեպտեմբերից մինչ նույն թվականի հոկտեմբերի 30-ը աշխատել է «Վիրտուլեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության քրեաիրավական հարցերի դեպարտամենտի ղեկավար:

Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ-99-Ո-220 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2024թ. հոկտեմբերի 31-ի  թիվ ՆՀ-341-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել