ՀՈՎԻԿ ՍՈՒՐԵՆԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ010494815411


Ծնվել է 1985 թվականին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:

Կրթություն

2002 թվականին ընդունվել, իսկ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան՝ քաղաքացիական մասնագիտացման դատավորի ունկնդիրների ուսուցման ծրագրի շրջանակներում:

2023 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան՝ հակակոռուպցիոն մասնագիտացման քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում ընդգրկված թեկնածուի ուսուցման ծրագրի շրջանակներում:

Աշխատանքային փորձ

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականի մարտի 16-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2013 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով:

2023թ. դեկտեմբերի 4-ի ՀՀ նախագահի՝ թիվ  ՆՀ-374-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավոր:

2023 թվականի սեպտեմբերի 12-ին  Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից վերընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

2024 թվականի մարտի 11-ին ընտրվել է որպես Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Գիտամանկավարժական գործունեություն

2018 թվականից ՀՀ նոտարական պալատում մասնակցում է նոտարների տարեկան վերապատրաստման գործընթացին՝ որպես վերապատրաստող:

2020 թվականից մշտական հիմունքներով դասավանդում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում:

2022 թվականից մշտական հիմունքներով դասավանդում է ՀՀ Փաստաբանական ակադեմիայում:

2022 թվականից մասնակցում է ՀՀ փաստաբանական պալատում փաստաբանների տարեկան վերապատրաստման գործընթացին՝ որպես վերապատրաստող:

2022 թվականից ՀՀ արդարադատության նախարարության <<Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ-ում որպես դասախոս վարում է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացը:

2022 թվականից մշտական հիմունքներով դասավանդում է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանում՝ որպես իրավագիտության ֆակուլտետի  քաղաքացիական և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս: Միաժամանակ հանդիսանում է նույն համալսարանի ասպիրանտուրայի բաժնի հայցորդ:

Գիտական գործունեություն

Եվրոպայի միության ծրագրի շրջանակներում համահեղինակությամբ 2011 թվականին հրապարակել է <<դատարան՝ առանց փաստաբանի>> աշխատությունը:

Համահեղինակել է <<Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան>> վերնագրով, ինչպես նաև <<Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը՝ որպես քաղաքացիական դատավարության տարբերակված ձև>> գրքերը:

Պարգևներ

 

ԱՄՆ դեսպանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից տրվել է հավաստագիր-շնորհակալագիր՝ հաստատված Արդարադատության ակադեմիայի ռեկտորի և Արևելք-Արևմուտք մենեջմենտի ինստիտուտի ղեկավարի կողմից՝ <>:

 

Ակադեմիայի հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ, Ակադեմիայի հետ արդյունյավետ համագործակցությունը և գիտամանկավարժական գործունեության մեջ ներդրած նշանակալի ավանդի և առանձնակի նվիրումի համար Ակադեմիայի ռեկտորի կողմից պարգևատրվել է <<Համագործակցության համար>> մեդալով:

 

Ընտանեկան կարգավիճակ

 

Ամուսնացած է: Ունի երեք դուստր, մեկ որդի:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել