ՀՈՎԱԿԻՄ ԱԼՎԱՆԻԿԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ011588181170


Ծնվել է 1973 թվականի փետրվարի 6-ին Վանաձոր քաղաքում:

 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1991-1996թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

 

  • 1997-2000թթ.
    եղել է ՊՆ Տավուշի գնդի զորամասերում վաշտի հրամանատար:
  • 2003 թվականի հունվարի 15-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 6-ն
    աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես իրավական ակտերի փորձաքննության վարչության առաջատար մասնագետ:
  • 2006 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2007 թվականի օգոստոսի 29-ն
    աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես իրավական փորձաքննությունների վարչության գլխավոր մասնագետ:
  • 2007 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2014 թվականի մարտի 3-ն
    աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության խորհրդատու:
  • 2014 թվականի մարտի 3-ից մինչև 2018 թվականի ապրիլի 27-ն
    աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության պետ:
  • 2014-2018թթ.
    եղել է  ՀՀ կառավարության աշխատակազմի էթիկայի հանձնաժողովի նախագահ:
  • 2018 թվականի ապրիլի 27-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ն
    աշխատել է Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության պետ:
  • 2022 թվականի սեպտեմբերի 15-ին
    Ազգային ժողովի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի ԱԺՈ-46-Ա որոշմամբ ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
  • 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
    Ազգային ժողովի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում տրված երդմամբ ստանձնել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Պահեստազորի սպա, զինվորական կոչումը՝ մայոր:

Ամուսնացած է, ունի դուստր, որդի և թոռնիկ:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել