ՀԱՍՄԻԿ ՌԱՖԻԿԻ ՋԱԼԱԼՅԱՆ+374 10 511813428,429


Ծնվել է 1986 թվականի հունիսի 10-ին, Վանաձոր քաղաքում:

Կրթություն.

2003 թվականին ավարտել է Գուգարքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով «Իրավագիտություն» մասնագիտացմամբ իրավագիտության բակալավրի աստիճան, իսկ 2009 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձ.

2007 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 30-ը աշխատել է Երևանի էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտում` որպես դասախոս:

2008 թվականի մարտի 10-ից մինչև 2009 թվականի մարտի 17-ը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում` որպես դատական նիստերի քարտուղար:

2009 թվականի մարտի 17-ից մինչև 2010 թվականի մայիսի 20-ը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում` որպես դատական նիստերի քարտուղար:

2010 թվականի մայիսի 20-ից մինչև 2010 թվականի հունիսի 28-ը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետի պաշտոնում:

2010 թվականի հունիսից 28-ից սկսած աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների (այնուհետև` Երևան քաղաքի առաջին ատյանի) ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:

2013  թվականի հունվարի 29-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

ՀՀ նախագահի՝  2019 թվականի դեկտեմբերի 25-ի  թիվ ՆՀ-311-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2022թ. նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ  ՆՀ-329-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել