ՀԱՅԿ ԱՐՇԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ0235 25883


Ծնվել է 27.08.1982թ.-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

 

Կրթություն.

1999թ.-ին ավարտել է «Ռ. Բաղդասարյանի անվան» միջնակարգ դպրոցը՝ «Ոսկե մեդալով»:

2003թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ.-ին` մագիստրատուրան:

2005թ. կնքել է պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ և ծառայության անցել ՀՀ Զինված ուժերում, որպես N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնական, իսկ 2007թվականից N զորամասում՝ որպես իրավաբան:

 

Աշխատանքային փորձ.

23.04.2009-17.01.2012թթ. աշխատել է Սյունիքի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

17.01.2012-16.01.2014թթ. աշխատել է որպես Սյունիքի մարզի  դատախազի տեղակալ:

16.01.2014-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

26.09.2019-01.11.2021թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-107-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է:

Կոնտակտային տվյալ.

hayk.petrosyan@court.am