ՀԱՅԱՐՓԻ ԱՐԹՈՒՐԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ


Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

2023 թվականին Հ. Զարգարյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ

2010 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2023թ. դեկտեմբերի 4-ի ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-375-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

h.zargaryan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել