ԿԱՐԵՆ ՍՈՒՐԵՆԻ ԱՄԻՐՅԱՆ+37410 49-48-03423


Ծնվել  է   30.09.1989թ. քաղաք Իջևանում:

 

Կրթություն  

1996-2004թթ. սովորել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 2004թ.-ից սովորել և 2006թ. գերազանց  առաջադիմությամբ  ավարտել  է  Իջևանի վարժարանը,

2006  թվականին  ընդունվել  է  ԵՊՀ  իրավագիտության  ֆակուլտետ, որն ավարտել է 2012թ. գերազանցության դիպլոմով,

2012թ. ընդունվել և 2014թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան գերազանցության դիպլոմով,

2014թ. ընդունվել և 2017թ. ավարտել է ԵՊՀ  իրավագիտության  ֆակուլտետի ասպիրանտուրան,

2015թ. Վերապատրաստվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից կազմակերպված «The Regional Academy» ծրագրով  (վերապատրաստման վայրը՝ Գերմանիա, Բեռլին),

2016թ. վերապատրաստվել է U.S. Department of State’s Bureau of Educational and Cultural Affairs (ECA)-ի կողմից կազմակերպվող Professional Fellows Program (PFP) ծրագրին (վերապատրաստման վայրը՝ ԱՄՆ (Վաշինգտոն, Նյու Մեքսիկո նահանգ),

ՀՀ ԲՈՀ-ի` 19.03.2018թ. թիվ Ա N08936 վկայագրով Կ. Ամիրյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ԺԲ.00.01 թվանիշով):

 

Աշխատանքային  փորձ

19.11.2012-07.06.2013թթ.  աշխատել  է  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական,

11.06.2013թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) փորձագիտական-վերլուծական բաժնում՝ նախ որպես առաջատար, հետո՝ որպես գլխավոր մասնագետ,

2017թ. փետրվարի 27-հունիսի 1-ը աշխատել է Արդարադատության ակադեմիայում` որպես գիտահետազոտական և ծրագրամեթոդաբանական բաժնի գլխավոր մասնագետ,

2019թ. հունվարի 14-ից մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ն աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտում որպես իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար,

2019թ. սեպտեմբերի 30-ից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում՝ նախ որպես ավագ դատախազ, իսկ 2021 թվականի ապրիլից՝ որպես վարչության պետի տեղակալ:

Հանրապետության նախագահի 2022թ․ օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-206-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

 

Գիտակրթական գործունեություն

2015թ. ուսումնական տարվա սկզբից առ այսօր աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես ասիստենտ,

Դասավանդում է «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն», «Պետության և իրավունքի տեսության», «Իրավունքի հիմունքներ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները» դասընթացները,

հեղինակել է ավելի քան 20 գիտական հոդվածներ և զեկուցումներ,

2021 թվականին հրապարակվել է Կ. Ամիրյանի մենագրությունը՝ «Պետական իշխանության հանրային իրավական պատասխանատվությունը» վերտառությամբ:

 

Այլ տեղեկություններ

2008-2010թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայութուն ՀՀ Զինված ուժերում,

դատախազների 2020 և 2021 թվականների վերապատրաստման շրջանակներում Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Դատախազի վարքագծի կանոններ» և «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)» դասընթացները,

2020թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդգրկվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020թ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ստուգման հանձնաժողովի անդամ,

2020-2022թթ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից բազմիցս ընդգրկվել է Արդարադատության ակադեմիայի կողմից անցկացվող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց քննությունների ստուգման հանձնաժողովի կազմում,

2020-2021թթ. Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցեր և դատախազի վարքագծի կանոններ» դասընթացի մի հատվածը,

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է և ունի մեկ դուստր: