ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կենսագրություն.
1997-2006 թվականներին սովորել է տեղական և միջազգային հաստատություններում, այդ թվում՝ Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, մասնագիտացել է նաև Լեհաստանի մարդու իրավունքների միջազգային բարձրագույն դպրոցում։ Վերապատրաստման դասընթացներ է անցել տարբեր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերով Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում և այլ երկրներում։
Աշխատանքային փորձ.
2001-2005թթ. աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության իրավաբանական խմբի համակարգող։
2003-2009թթ. դասախոսել է Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում։
2005-2024թթ. ծավալել է փաստաբանական գործունեություն։
2006-2024թթ. ղեկավարել է «Թումանյան» փաստաբանական ընկերությունը։
2021 թվականից դասախոսում է Վանաձորի պետական համալսարանում:
2024 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի պաշտոնում:
Այլ տեղեկություններ.
2001-2023թթ. համագործակցել է մի շարք լրատվական և հասարակական կազմակերպությունների հետ։
2005-2006թթ ղեկավարել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA CEELI) միջոցներով հիմնադրված Վանաձորում գործող իրավաբանական կլինիկան։
2006-2007թթ. դատարանում ներկայացրել է «Առավոտ» օրաթերթի շահերը։
2006-2007թթ. աշխատել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան-փորձագետ։
2002-2022թթ. աշխատել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» կողմից ստեղծված «Արդարադատության խմբում» որպես փորձագետ։
2005-2011թթ. աշխատել է «Գյումրիի Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան-փորձագետ։
2007-2013թթ աշխատել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրերում որպես իրավաբան-փորձագետ։
2015-2022թթ. աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության իրավաբանական կլինիկայում որպես փորձագետ-դասավանդող։
2016-2023թթ. աշխատել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» երևանյան բյուրոյում որպես դատական գործերով իրավախորհրդատու։
2020-2024թթ. աշխատել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում որպես դատական գործերով իրավաբանական խորհրդատու։
2014-2021թթ. հանդիսացել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը։
2014-2024թթ. հանդիսացել է Վանաձորի գրասենյակի հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:
17 տարի հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մի շարք գործերով խախտված իրավունքներով տուժողների ներկայացուցիչ։ Տարբեր հեռուստածրագրերի միջոցով իրականացրել է մարդու իրավուքնների խնդիրների և կոռուպցիայի կանխարգելման լուսաբանում։ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» ֆինանսավորմամբ բազմաթիվ գործերով իրականացրել է ռազմավարական դատավարություններ։ ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքացու շահերը ընդդեմ Ադրբեջանի։ Եվրոպական դատարան ուղարկված դիմումներում գերակշռում են կյանքի իրավունքի, խոսքի ազատության, հավաքների ազատության, սեփականության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի խախտումների գործերը։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու