ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ+37410 49-48-03157


Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:

Կրթություն․

2004-2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը (դիպլոմավորված մասնագետ):

2021 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2021 թվականին ավարտել ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական արտոնագիր (կասեցված)

Աշխատանքային փորձ․

2009-2014 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում սկզբում քննիչի, այնուհետև՝ ավագ քննիչի պաշտոնում:

2014-2016 թթ աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազության դատախազ:

2016-2020թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազության դատախազ այնուհետև, ավագ դատախազ:

2020-2021 թթ․ աշխատել է ՀՀ ԱԱԾ-ում։

2021 թվականի մարտի 29-ից մինչև օգոստոսի 11-ը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը,

2021-2022թթ․ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը։

2021 թվականից դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

2022-2023թթ․ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը:

2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-318-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 Այլ տեղեկություններ.

2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Զինվորական կոչումը՝ պահեստազորի մայոր։

Դասային աստիճանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական։

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել