ԼՈՒՍԻՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ+37410 49-48-03109


Ծնվել է 07.07.1983 թվականին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում:

Կրթություն.

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը գերազանցության դիպլոմով,  2006 թվականին ՝  նույն ֆակուլտետի մագիստրատուրան քրեաիրավական մասնագիտացմամբ գերազանցությամբ:

2012 թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Իրավագիտություն-001 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2017 թվականին ստացել է դոցենտի կոչում:

26.04.2013 թվականին շնոհվել է  արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Աշխատանքային փորձ.

2006-2007 թ.թ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի  իրավախորհրդատվական ծառայության անհատական դիմումների վերլուծության բաժնում՝ որպես  առաջատար  մասնագետ: 2007-2013թ.թ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի  իրավախորհրդատվական ծառայության անհատական դիմումների վերլուծության բաժնում՝ որպես  գլխավոր մասնագետ: 2013-2020թ. աշխատել  է  ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության /վարչության/ անհատական դիմումների վերլուծության բաժնում՝  որպես բաժնի վարիչ:

2012 թվականի սեպտեմբերի 3-ից առ այսօր աշխատում է  «Հայաստանում   ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս Իրավունքի ամբիոնում:

2011-2019 թ.թ. աշխատել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում՝ որպես  դասախոս:

2017 թվականից  առ այսօր վարում է վերապատրասման դասընթացներ  ՀՀ փաստաբանների պալատում «Անհատական սահմանադրական գանգատի  ընդունելիության չափանիշները» թեմայով:

2020 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2023 թվականի մարտի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.       

Հեղինակ է մի շարք աշխատությունների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել