
ԼԻԱՆԱ ԱՐԱՄԻ ԵԴԻԳԱՐՅԱՆ
Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 2-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
2009 թվականին ավարտել է թիվ 49 միջնակարգ դպրոցը:
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2015 թվականին՝ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:
Աշխատանքային փորձ.
05.05.2014-03.12.2015թթ. աշխատել է «Դ.Ր.O. Երկգիշին» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբանական աշխատանքների ավագ համակարգող:
04.12.2015-03.04.2017թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ:
03.04.2017-02.05.2017թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնում՝ որպես մասնագետ:
02.05.2017-01.02.2019թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես նախագահի խորհրդական:
01.02.2019-01.10.2021թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես պետի ժամանակավոր պաշտոնակատար:
01.10.2021-02.03.2023թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
02.03.2023-19.06.2025թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես պետի ժամանակավոր պաշտոնակատար:
19.06.2025 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-157-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
01.10.2016 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է:
Այլ տեղեկություններ.
Ունի դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ որդի։



Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու