ԺՈՐԱ ԱՐՄԵՆԻ ՉԻՉՈՅԱՆ +37410 441300
Ծնվել է 27.02.1995թ.-ին Գավառ քաղաքում:
Կրթություն.
2001-2012թթ. սովորել է Գավառի ավագ դպրոցում:
2012-2016թթ. սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում՝ իրավագիտություն մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ:
2016-2018թթ. սովորել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2017 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ որպես դատախազի թեկնածու:
2022 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ որպես դատավորի թեկնածու:
Աշխատանքային փորձ.
2017 թվականից 2020 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:
2020 թվականից 2021 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:
2021 աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես դատախազ:
2021 թվականից 2022 թվականն աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օգնական։
2022 թվականի սեպտեմբերի 15-ին իրավունքի ուժով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ.
01.07.2019թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 118Ա հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով։
01․07․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազի թիվ 119Ա հրամանով պարգևատրվել «Դատախազության կրծքանշան»-ով:
31.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի թիվ 2200Ա հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
25.09.2020թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 330Ա հրամանով պարգևատրվել է «ՀՀ դատախազության 100-ամյակ» մեդալով:
01․07․2021թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով։
Առաջին դասի խորհրդական է:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների:
Ամուսնացած է:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու