ԺԵՆՅԱ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ010494815420
Ծնվել է 1987 թվականին, Լենինական քաղաքում:
Կրթություն
1994 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի թիվ 163 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով:
2004 թվականից մինչև 2009 թվականը սովորել է Ռուսաստանի Դաշնության Ուրալի պետական իրավաբանական ակադեմիայում, որն ավարտելուց հետո շնորհվել է իրավաբան մասնագետի որակավորում՝ «Իրավաբանություն» մասնագիտությամբ: Ստացել է վկայական առ այն, որ 2007 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի հունիսի 28-ը ուսուցանվել է Ուրալի պետական իրավաբանական ակադեմիայի Արդարադատության ինստիտուտում՝ դատական մասնագիտացման ծրագրով:
2022 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2009 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2014 թվականի հունիսի 26-ն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար։
2014 թվականի հունիսի 26-ից մինչև 2015 թվականի հունվարի 16-ն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
2015 թվականի հունվարի 16-ից մինչև 2022 թվականի փետրվարի 21-ն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2023 թվականի հունվարի 30-ն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2023 թվականի հունվարի 24-ի ԲԴԽ-9-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2023 թվականի հունվարի 30-ի ՆՀ-43-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2024թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-100-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու