
ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍԻ ՄԱՆԱՍՅԱՆ37410 49-48-03141
Ծնվել է 08.02.1993թ. Գյումրի քաղաքում։
Կրթություն.
1999-2009թթ. սովորել է Գյումրու թիվ 25 միջնակարգ դպրոցում։
2009-2014թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան։
2014-2016թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և ստացել գործարար կառավարման մագիստրոսի աստիճան։
2015թ. ընդունվել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը, իսկ 2016թ. ընդունվել և ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան՝ դատախազների մասնագիտական պատրաստման դասընթացներ ուղղվածությամբ։
Աշխատանքային փորձ.
2011-2015թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է «Գյումրի Քոմերշլ Սենթր» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
2013-2017թթ. հանրային սննդի ոլորտում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
2017թ. հունվարի 23-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 19-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ սկզբում որպես Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ, այնուհետև՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ։
2018թ. ընթացքում աշխատել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ որպես դասախոս։
ՀՀ նախագահի 2022թ. դեկտեմբերի 19-ի թիվ ՆՀ-375-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ նախագահի 2025թ. մարտի 13-ի թիվ ՆՀ-66-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունեմ մեկ որդի։
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու