ԷԴԳԱՐ ԷԴԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ0237 25000


Ծնվել է 1983 թվականին Էջմիածին քաղաքում։

Կրթություն

2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականից մինչև 2014 թվականը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի ապրիլի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-38-Ո-88 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020 թվականի հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Կոնտակտային տվյալ

e.hovhannisyan@court.am